Թանգարանի բացման արարողությունը

Թանգարանը հանդիսավորությամբ բացվել էր  2001 թ. հունիսի 27-ին, Հայաստանում քրիստոնության ընդունման տոնակատարության միջացառումների շրջանակում: Բացմանը մասնակցել էին ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը, տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Խոսրով Հարությունյանը (քրիստոնության ընդունման տոնակատարության հոբելյանական հանձնաժողով), Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը և ուրիշներ: 

Թանգարանի կազմակերպիչն էր պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը:

Գրիգոր Գուրզադյանը և Խոսրով Հարությունյանը բացում են թանգարանը:

Ողջունում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը:

 

 

Գրիգոր Գուրզադյանը կիսում է տիեզերական հետազոտությունների վաղ տարիների հուշերը: Սիլվա Կապուտիկյանը հանդես եկավ հուզիչ, հպարտությամբ լի խոսքով:

 

 

Տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը, որ աշխատել է ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանով ՍՈՅՈՒԶ-13 տիեզերանավում, Գուրզադյանին նվիրում է իր հեղինակած գիրքը:

Գ.Գուրզադյան` թանգարանի բացման նախորդ օրը:

 

 

Տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանի ստեղծման մի խումբ աշխատակիցների հետ` Շոթա Հարությունյան, Էմմա Կաշինա, Լեբեդև, Եվգենի Սարյան, Ազատ Գրիգորյան, Սարգիս Հովակիմյան, Աշոտ Զախարյան,  2001թ.

Վալենտին Լեբեդև` ջերմ մաղթանքներ թանգարանի պատին:.

 

Մամուլը թանգարանի բացման մասին

Armenian